Թբիլիսիում կրկին ցույց է անցկացվել. զուգահեռ ԵՄ-ն կողմերին կոչ է արել զերծ մնալ բռնություններից
Թբիլիսիում ընդդիմադիրները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան: Երկրի խորհրդարանի մոտ բողոքի ցույց էր, որը, ի տարբերություն երեկվա, խաղաղ է ընթացել:
Երեկվա իրադարձություններից և նախագահական նստավայրի գրոհի փորձից հետո ՆԳՆ-ում հայտարարել են, որ ցանկացած ակցիա այսօր և առաջիկա օրերին կդիտարկվի որպես գիշերային իրադարձությունների շարունակություն, և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Երկրի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը նախօրեին դատապարտել էր ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը, կոչ...
