Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը տեղեկացրեց`Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով։
Հիշեցնենք` գործը մակագրվել էր դատավոր Մասիս Մելքոնյանին։
Ավելի վաղ պաշտպանը տեղեկացրել էր`Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:Հիշեցնենք, որ օրեր առաջ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։
