Պուտինը պարծենում է գրավված տարածքներով, Թրամփը կրկին հայտարարում՝ հիասթափված է նրանից
Այս տարի ռուսական զորքն Ուկրաինայում մոտ 5000 ք/կմ տարածք և 212 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ, երկրի բարձրագույն ռազմական հրամանատարության հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Վլադիմիր Պուտինը պնդել է, որ մարտի դաշտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ մնում է ռուսական բանակի ձեռքում, ինչում վճռորոշ դեր են խաղում թե՛ ռուս զինվորներն ու սպաները, թե՛ ռազմարդյունաբերական համալիրը:
«Հակառակորդը, չնայած դիմադրության համառ փորձերին, նահանջում է շփման գծի ողջ...
