Սպիտակի քաղաքապետի կողմից քարաձորցուն հայհոյելու, վիրավորանք հասցնելու և ծեծելու փաստով քրեական վարույթ է հարուցվել
Սպիտակի քաղաքապետի կողմից քարաձորցի Գագիկ Էմինյանին հայհոյելու, վիրավորանք հասցնելու և ծեծելու փաստով քրեական վարույթ է հարուցվել, դեպքը որակվել է որպես խուլիգանություն: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին դատախազությունից:
Ընդամենը 4 օր առաջ Քննչական կոմիտեից ասել էին, որ քրեական վարույթ չհարուցելու որոշում կա՝ գանգատը մասնավոր է, ծեծողն ու ծեծվողը հայտնի են, հետևաբար, Քրեական օրենսգրքի վերջին փոփոխություններով այս դեպքում տուժողը պետք է իր բողոքը դատարան տանի, նախաքննական մարմինն այս դեպքով...
