Պոկրովսկում «դժվարին» իրավիճակ է. Զելենսկի
Ռուսաստանի ցամաքային զորքերի որոշ ստորաբաժանումներ մուտք են գործել ռազմավարական նշանակություն ունեցող ուկրաինական Պոկրովսկ քաղաք, ինչը հաստատել է Կիևը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավիճակը բնորոշել է «դժվարին»՝ նշելով, որ քաղաքի ներսում և շուրջը թեժ մարտեր են ընթանում։
Հոկտեմբերի 26-ի իր երեկոյան տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Պոկրովսկի և մոտակա Միրնոգրադ համայնքի շուրջ:
«Այնտեղ՝ Պոկրովսկի մոտակայքում, ռուսները կենտրոնացրել են իրենց հիմնական...
