Սևաստոպոլի գործարանում ամբարձիչ կռունկ է շրջվել․ կա 2 զոհ
Սևաստոպոլի ծովային գործարանում ամբարձիչ կռունկի շրջվելու հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 20-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է «Կրիմ.Ռեալիի»-ն՝ հղում անելով քաղաքի ռուսական իշխանություններին։
Աղետի մասին հաղորդվել է երկուշաբթի օրը՝ ժամը 15:30-ից 15:45-ի սահմաններում, Սևաստոպոլի Հարավային ծոցում։ Ըստ «Ֆորփոստ» պարբերականի՝ շրջվել է «Գրիգորի Պրոսյանկին» անունը կրող, 2018 թվականից կառուցվող 700 տոննա կշռող ամբարձիչ կռունկը։ Նշվում է, որ այն նախատեսվում էր կտրել մասերի և...
