«Շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում». Փաշինյան
«Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում», - արձագանքելով նախօրեին Մայր Աթոռի տարածած հաղորդագրությանը՝ հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մայր Աթոռը հայտարարել էր՝ «Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են» և ընդգծել՝ հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը:
«Հովհաննավանքի մեր աղոթքները Կտրիճ Ներսիսյանը պաշտոնական հաղորդագրությամբ համարել է...
