Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնության մասին հուշագիր են ստորագրել
Ադրբեջանն ու Թուրքիան հուշագիր են ստորագրել, որով փոխադարձ ռազմական օգնություն է նախատեսվում երկրներից մեկի վրա զինված հարձակման դեպքում, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության միջև և վերաբերում է ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդմանը։
Ռազմական աջակցությունը կտրամադրվի երկներից մեկի դիմումի հիման վրա։
Փաստաթղթով նախատեսվում են նաև համատեղ զորավարժություններ, ռազմական...
