Добавить новость
103news.com
World News
Декабрь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30
31

Արդարությո՞ւն, թե՞ պարգևատրված անարդարություն. երբ պետությունը պարգևատրում է հնազանդությունը, իսկ աղքատությունը թողնում է, որ մրսի

0

Ամանորին ընդառաջ պետության առաջնահերթությունները կրկին հստակ գծագրվեցին։ Եվ, ցավոք, ոչ հօգուտ ամենախոցելիների։

Այսօր Հայաստանի Հանրապետությունում կան պատգամավորներ, որոնք պետական բյուջեի հաշվին ամսական ստանում են ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ։ Բացի այդ, նրանց հատկացվում է շուրջ 250 հազար դրամ՝ պատգամավորական գործունեության ծախսերի համար։ Սակայն այսքանով ամենը չի ավարտվում։ Տարվա վերջին նույն պատգամավորները ստացել են շուրջ 3 միլիոն դրամ հավելավճար՝ 13-րդ աշխատավարձի և Ազգային ժողովի խնայողություններից «մնացած» գումարի հաշվին, որը որոշվել է փոխանցել հենց իրենց։

Սա պարգև չէ աշխատանքի համար։ Սա պարգև է հնազանդության, լռության, իշխանությանը ծառայելու համար։ Իշխանությունը կրկին հստակ ազդակ է տալիս՝ ով ծառայում է իշխանությանը, նա չի մրսի, սոված չի մնա, չի մտածի վաղվա օրվա մասին։ ԱԺ ընդդիմությանն էլ տվել են,  դե, որովհետև չէին կարող չտալ:

ԱԺ-ից պարզաբանել են, թե 2017 թվականի համեմատ պետական բյուջեի եկամտային մասն ավելացել է 130 տոկոսով, բայց այդ աճը որևէ կերպ չի արտացոլվել սոցիալական անարդարության ու բևեռացման նվազեցման մեջ, աղքատության թվերը չեն նվազել։

Իսկ հիմա եկեք նայենք մյուս կողմը։ Այն կողմը, որտեղ թշվառությունն է։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում բնակչության շուրջ 22 տոկոսը՝ ավելի քան 660 հազար մարդ, աղքատ է։ Ավելի քան 18 հազար մարդ ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ 2024 թվականին նրանք ամսական նույնիսկ 29 հազար դրամ չեն կարողացել ծախսել՝ պարզապես գոյատևելու, հաց գնելու, դեղորայք ձեռք բերելու, բնակարանը ձմռանը որևէ կերպ տաքացնելու համար։

29 հազար դրամ։ Սա թիվ չէ, սա դատավճիռ է։

Ձմեռ է, ցուրտ, մարդիկ ընտրության առաջ են՝ գազը միացնե՞լ, թե՞ հաց գնել։ Դեղ առնե՞լ, թե՞ երեխային կերակրել։ Բայց այս մարդիկ չեն ստանա ո՛չ 13-րդ թոշակ, ո՛չ ամանորյա աջակցություն, ո՛չ նույնիսկ բարոյական ներողություն պետությունից՝ իրենց այս ծայրահեղ թշվառության մեջ մենակ թողնելու համար։ Նրանք պարզապես վտարված են իշխանության տեսադաշտից, նրանք բեռ են, ծանրություն՝ ճոխ Նոր տարի անող իշխանությանը ծառայողների համար։ Պետությունը գումար ունի, բայց ոչ նրանց համար։

Հիշեցի հայտնի թևավոր դարձած խոսքը․

«Եկել ես ստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ինչ անես»․․․

Երբ միլիոններ են բաժանվում իշխանության վերնախավում, իսկ հազարավոր մարդիկ ապրում են ցուրտ տներում, դատարկ սեղանների շուրջ, արդարության մասին խոսելն այլևս ցինիզմ է։ 

Եթե պետությունն իսկապես ցանկանում է կոչվել սոցիալական և պատասխանատու, ապա առաջնահերթությունները պետք է սկսվեն ներքևից, այնտեղից, որտեղ մարդիկ հաշվում են ոչ թե պարգևավճարները, այլ հացի, դեղի և տաքանալու համար մի կերպ հավաքած լումաները։ Հակառակ դեպքում պարգևավճարները կշարունակեն խորացնել սոցիալական անդունդը, իսկ հասարակության վստահությունը ավելի ու ավելի կփլուզվի ամեն հերթական «բոնուսի» հետ։

Զարուհի Հովհաննիսյան 

MediaLab.am

The post Արդարությո՞ւն, թե՞ պարգևատրված անարդարություն. երբ պետությունը պարգևատրում է հնազանդությունը, իսկ աղքատությունը թողնում է, որ մրսի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России