Добавить новость
103news.com
World News
Декабрь
2025

Ենթակայանում տեղի ունեցած վթարի հիմնական պատճառը էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է. Ռոմանոս Պետրոսյան

0

Վերջին տարիներին մեր երկրում ինտենսիվորեն աճել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, իսկ տարվա կտրվածքով՝ սպառման առավելագույն ծավալը (էլեկտրական բեռը) որպես կանոն, արձանագրվում է Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան։ Այդ մասին ասված է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:

«2022թ. Ամանորին բեռը կազմել է՝ 1.243 ՄՎտ,

2023թ. Ամանորին կազմել է՝ 1.264 ՄՎտ,

2024թ. Ամանորին կազմել է՝ 1.286 ՄՎտ։

Իսկ արդեն այս տարի, մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 23-ին՝ սպառման պիկ ժամին, ՀՀ-ում էլեկտրական բեռը կազմել է 1.489 ՄՎտ։

  • Այսօր՝ ժամը 15:00-ին, էլեկտրական բեռը ՀՀ-ում կազմել է 1.547 ՄՎտ, ինչն անցյալ տարվա Ամանորի համեմատ ավելին է շուրջ 20%-ով, այն դեպքում, երբ բաշխման ցանցն ու ենթակառուցվածները նույնն են՝ բավականին վատթար և մեծամասամբ, հնամաշ վիճակում։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Հորդորում ենք այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, կենցաղում զերծ մնալ էլեկտրաէներգիայի սպառման սարքերի հավելյալ կիրառումից՝ դրանով լրացուցիչ չծանրաբեռնելով թե՛ ձեր բնակարանների սպառման սխեման, և թե՛ խնայելով ձեր ընտանեկան բյուջեն։

Հ.Գ. ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում օրերս տեղի ունեցած վթարի հիմնական պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է՝ մինչ այս այդ տարածքում արձանագրված միջին ցուցանիշների համեմատ։

Այս պահին Երևանի «Էրեբունի» վարչական շրջանի մի քանի հասցեներում ունենք կանխարգելիչ անջատումներ, որպեսզի բաշխիչ ցանցում հավելյալ բեռի վերաբաշխում իրականացվի՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։

The post Ենթակայանում տեղի ունեցած վթարի հիմնական պատճառը էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է. Ռոմանոս Պետրոսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России