«Չեմ հավատում, որ այս ամենն իրական է»․ Վիգեն Էուլջեքչյանի կինը չկարողացավ զսպել հուզմունքն օդանավակայանում. Factor.am
Ադրբեջանից Հայաստանին փոխանցված Վիգեն Էուլջեքջյանի կինը Հայաստանում է, օդանավակայանում լրագրողներին տեսնելով չկարողացավ զսպել արցունքները։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
«Հիմա ես ուզում եմ տեսնել Վիգենին, սա ամենակարևոր բանն է ինձ համար։ Հետո կմտածեմ մնացած ամեն ինչի մասին: Չափազանց ուրախ եմ, չեմ հավատում, որ այս ամենն իրական է»,-լրագրողների հետ զրույցում նշեց Լինդան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիգենի որդին պատրաստվում է ամուսնանալ։ Լինդան լրագրողներին ասաց, որ որդին պսակադրվելու է, երբ Վիգենը Լիբանան վերադառնա։
Օդանավակայանում Լինդային դիմավորելու էր եկել նաև Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը․
«Տեղեկացանք, որ Հայաստանում դիմավորող այս պահին, ոնց որ, չկա, քանի որ իրենք Հայաստանում մշտական բնակության մեջ չեն ու որոշեցինք գանք դիմավորենք, իրեն տեղեկացրեցինք, շատ ուրախացել է, հիմա սպասում ենք, որ իրեն դիմավորենք և միասին արդեն գնանք «Մուրացան» հոսպիտալ, որտեղ պահվում են մեր տղաները»։
The post «Չեմ հավատում, որ այս ամենն իրական է»․ Վիգեն Էուլջեքչյանի կինը չկարողացավ զսպել հուզմունքն օդանավակայանում. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
