Չարենցավանցում տղամարդիկ բերման են ենթարկվել վարչապետի այցի օրը՝ բողոքի ակցիան չմեկնարկած
Չարենցավանցի Գևորգ Հակոբյանն ու նրա 3 ընկերները երեկ Սուրբ Փրկիչ եկեղեցի վարչապետի այցին զուգահեռ բողոքի ակցիա էին պատրաստվում իրականացնել ու «ոչ Նիկոլ, մի քանդիր եկեղեցին, վերադարձնել անձնագրայինը և Արցախը Հայաստան է» գրությամբ թռուցիկներ բաժանել հավաքվածներին:
Նրանք, սակայն, ոչ Փաշինյանին տեսան, ոչ էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, ցույցը չմեկնարկած տղամարդկանց բերման ենթարկեցին, Գևորգին՝ հենց իրենց բակից. «Բոլորս տնից դուրս գալուց, 9-ից մինչև 10-ը մեզ տանում են ձերբակալում,...
