Ժամկետներից չենք շեղվելու, մարտին կունենանք նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
Ժամկետներից չենք շեղվելու, մարտին կունենանք նոր Սահմանադրության տեքստ, որը ենթակա կլինի հրապարակման, այս մասին այսօրվա ասուլիսում իր ներածական խոսքում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու:
Նախարարն ավելի վաղ ասել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մարտին՝ այսինքն մեկ ամսից:
Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով՝...
