Добавить новость
103news.com
World News
Февраль
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28

ՀԷՑ-ի արժեքը՝ 1 միլիարդ դոլար, պնդում է նախկին տնօրենը. ինչ փուլում է ՀԷՑ-ի վաճառքի գործընթացը

0

ՀԷՑ-ի վաճառքի հարցով սահմանված ժամկետից երեք օր առաջ ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն այսօր պնդեց՝ ՀԷՑ-ի արժեքը 1 միլիարդ դոլար է: «Տաշիր» ընկերության սեփականատերերը հենց այսքա՞ն են գնահատում իրենց պատկանող բաշխիչ ցանցերը, գործարար Սամվել Կարապետյանի թիմակիցը չմանրամասնեց:

««ՀԷՑ»-ը, կարող է մի քիչ պակաս լինի, մոտավորապես 1 միլիարդին մոտ արժեք ունի»,- այսօրվա ասուլիսում ասաց ընկերությա նախկին տնօրենը:

Չնայած Ղազինյանի այս պնդմանը՝ 2024-ին անկախ աուդիտորը եզրակացրել է, որ ՀԷՑ-ի սեփական կապիտալը մոտ 360 միլիոն դոլար է՝ չհաշված մի քանի հարյուր միլիոնի հասնող պարտավորությունները: Իրենք՝ Կարապետյանները, միջազգային արբիտրաժային հայցով 500 միլիոն դոլար փոխհատուցում են պահանջել Հայաստանի կառավարությունից:

Փետրվարի 21-ին կլրանա երեք ամիսը, որ ընկերութունը զրկված է լիցենզիայից: Այս ընթացքում կառավարությունը պետք է վաճառքի հարցով սեփականատերերին գին առաջարկեր, սակայն մինչ օրս դա չի արել:
«Ուզում են մի այսպիսի բան գտնել, որի արդյունքում կարողանան բավականին նվազեցնել արժեքը և այդպիսի առաջարկ անեն, բնականաբար, սեփականատերը հրաժարվելու է»,- Դավիթ Ղազինյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատահական չի հայտարարել, որ ընկերության արժեքը գուցե այնքան էլ բարձր չգնահատվի: Կառավարության ղեկավարը նման կարծիք հայտնել էր մոտ մեկ ամիս առաջ՝ նաև տեղեկացնելով, որ այս փուլում փորձում են ՀԷՑ-ի շուկայական արժեքը պարզել:

«Հիմա նաև որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետև կարող է պարզվի, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը այնքան վատ է, որ իր շուկայական արժեքը շատ ցածր է, և կարելի է ուղղակի կառավարության որոշմամբ ինչ-որ մի գումար հատկացնել և դա դարձնել...։ Չեմ կարող ասել, քանի դեռ թղթի վրա չկա այդ գումարը, խոսակցություններ կան, բայց ես հիմա որևէ բան չեմ ասի»,- հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:

Եկեղեցուն պաշտպանելուց հետո բանտում հայտնված Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի ներկայացուցիչն այսօր պնդեց՝ համոզմունք ունեն, որ ռազմավարական նշանակություն ունեցող ընկերության հարցով կառավարությունն արդեն որոշում ունի:
«Ունեմ համոզմունք, որ գնալու է գերական շահ ճանաչելու...Էս պրոցեսն ամեն ինչով կապված է քաղաքականի հետ...ավելի կոպիտ են դառնում իրենց գործողությունները, որին մենք պատրաստ ենք»,- ասում է նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:
ՀԷՑ-ը պետականացնելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց եկեղեցու պաշտպանության մասին Սամվել Կարապետյանի կարճ հարցազրույցից ժամեր անց, բայց իշխանականները պնդում են, թե պատճառը ընկերության վատ կառավարումն է ու էներգետիկ ճգնաժամը:
Դավիթ Ղազինյանի խոսքով.- «Քաղաքական իշխանությանը հազար անգամ հարց ես տալիս, ասում ես՝ լավ, որտե՞ղ էր ճգնաժամը, հիմա բացատրում են՝ ճգնաժամ կար, դրա համար այդպես էր։ Չկար ճգնաժամ, խաբել են ընդամենը և հիմա էլ շարունակում են խաբել»:
Վարչապետը չի հայտնել, թե որ կազմակերպությունն է իրականացնում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատումը, արդյոք դա արվում է սեփականատերերին վաճառքի գին առաջարկելու համար, թե գերակա շահ ճանաչելու ճանապարհով են ընթանալու: Տարածքային կառավարման նախարարը ևս անցած շաբաթ հրաժարվեց մանրամասներ ներկայացնել. «Թույլ տվեք, ես չմեկնաբանեմ, Հանրապետության վարչապետն այդ պահին ունեցած ամբողջ ինֆորմացիան փոխանցել է, եթե այլ հավելյալ ինֆորմացիա տալու անհրաժեշտություն լինի, ապա կա՛մ վարչապետը, կա՛մ մեր նախարարությունը, կա՛մ պետական այլ գերատեսչություններ կասեն, էս պահին ինֆորմացիան այնպիսին է, ինչպիսին կա, որոշակի աշխատանքային հարցեր կան, որոնց մասին չեմ ուզում այս ֆորմատով բարձրաձայնենք»,- ասել է նախարար Դավիթ Խուդաթյանը:

Այս հարցերը նաև գրավոր ուղարկել էինք վարչապետին. հարցմանը պատասխանել են տարածքային կառավարման նախարարությունից՝ ըստ էության հրաժարվելով որևէ ստույգ տեղեկություն հայտնել: Միայն նշել են, որ ՀԷՑ-ի հարցով քննարկումները շարունակվում են, թե կոնկրետ ինչ քննարկումներ են և ում հետ՝ չեն մանրամասնել: Եթե առաջիկա օրերին Կառավարությունն այդուհանդերձ ՀԷՑ-ի սեփականատերերին գին առաջարկի, ո՞րը կլինի նրանց արձագանքը. Դավիթ Ղազինյանն ասաց՝ իրենց համար արդեն անկհայտ է, որ գինը համարժեք չի լինի: Սա նշանակո՞ւմ է, որ կբողոքարկեն նաև գերակա շահ ճանաչելու դեպքում տրամադրաված փոխհատուցման չափը:
«Իրենք պետք է վճարեն իրենց գերակա շահով սահմանված գումարը, որի արդյունքում արդեն մենք, եթե վիճարկեցինք, ըստ արդյունքի: Հիմա այս պահի դրությամբ 3 վեճ ունենք. Սահմանադրական դատարան, Վարչական դատարան և արբիտրաժում։ Որևիցե բանի չեն սպասում»,- ընդգծում է Ղազինյանը:
Գերակա շահ ճանաչելու դեպքում պետությունն, ըստ օրենքի, պետք է վճարի ընկերության գնահատված արժեքից 15 տոկոս ավելի: Եթե սեփականատերերը չհամաձայնեն, միևնույնն է, կառավարությունն այն կարող է վերցնել, սեփականատերն էլ՝ վիճարկել դատարանում:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России