ԵՄ դիրքորոշումը ռուսական նավթի գնի սահմանափակման վերաբերյալ չի փոխվի
Եվրամիության դիրքորոշումը ռուսական նավթի գնի սահմանափակման վերաբերյալ չի փոխվի՝ չնայած ԱՄՆ-ը թույլ է տվել վաճառել այս պահին նավերում գտնվող ռուսական նավթը։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Շիվոն Մակգարրին։
«Հանձնաժողովը շարունակում է համոզված լինել, որ ռուսական նավթի գնի սահմանափակումը և Ռուսաստանի նկատմամբ մեր պատժամիջոցները լիովին արդարացված են։ Դրանք կպահպանվեն նաև նավթային շուկաների ներկայիս անկայունության պայմաններում», - ասել է խոսնակը...
