Добавить новость
103news.com
World News
Май
2026

«Ականատես»-ը ներկայացրել է մինչև մայիսի 5-ը արված դիտարկման արդյունքները

0

«Ականատես» դիտորդական առաքելություն ներկայացրել է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների առնչությամբ մինչև մայիսի 5-ը դիտարկման արդյունքները։

Դիտարկման համար ներգրավվել է 61 երկարաժամկետ դիտորդ, որոնք աշխատել են Հայաստանի 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների տարածքներում։ Նրանք իրականացրել են 120 այց ԸԸՀ-ներ, 277 այց կուսակցությունների տարածքային գրասենյակներ, մասնակցել 73 նախընտրական միջոցառումների և անցկացրել ավելի քան 1300 հարցազրույց քաղաքացիների հետ։

ԿԸՀ նիստերի մասինԿենտրոնական ընտրական հանձնաժողով-ի 16 նիստերի դիտարկման արդյունքում արձանագրվել է, որ որոշումները հիմնականում կայացվել են միաձայն, բովանդակային քննարկումները հաճախ իրականացվել են «կադրից դուրս»։ «Ականատես»-ը շեշտում է, որ նիստերը չպետք է վերածվեն զուտ հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքների հրապարակման ձևաչափի։

Միաժամանակ արձանագրվել է, որ ԿԸՀ կայքում որոշ փաստաթղթեր հրապարակված են միայն PDF ձևաչափով և մեքենայական ընթեռնելի չեն։

«Ականատես»-ը նաև նշում է, որ ԿԸՀ-ն սկզբում մերժել էր «Ազատ քվե» դիտորդական առաքելության կազմում ընդգրկված «ՄԵՆՔ» ՀԿ-ի հավատարմագրումը: Մերժման հիմքում դրվել է այն, որ կազմակերպության կանոնադրությունում բառացիորեն նշված չեն «ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության» եզրերը։

Սակայն դատարանը պարտավորեցրել է ԿԸՀ-ին գրանցել կազմակերպությունը՝ արձանագրելով, որ պետք է գնահատվի ոչ թե ձևակերպումը, այլ կազմակերպության գործունեության բովանդակությունը։

ԸԸՀ-ների մասինԴիտորդները հայտնել են, որ որոշ ընտրատարածքային հանձնաժողովների հետ կապ հաստատելը բարդ է եղել, իսկ առանձին դեպքերում դիտորդներին հորդորել են տեղեկատվություն ստանալու նպատակով ներկայացնել պաշտոնական գրավոր հարցում։

Արձանագրվել են նաև շենքային և տեխնիկական խնդիրներ՝ ինտերնետի խափանումներ, վերանորոգվող տարածքներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար անհասանելի շենքեր։

Տեղամասային ընտրական հանձնաժողովների դասընթացների մասինԴիտարկված 22 վերապատրաստումներում արձանագրվել են արտագրության դեպքեր, հեռախոսների օգտագործում և կարգապահական խախտումներ։ Աբովյանում 3 մասնակից հեռացվել է քննությունից։

Առանձին դեպքերում դիտորդներին նաև արգելվել է հետևել դասընթացներին կամ լուսանկարել մասնակիցների ցուցակները, ինչը «Ականատես»-ը գնահատել է որպես թափանցիկության համար ռիսկային պրակտիկա։

Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, որից 17-ը՝ կուսակցություն, 2-ը՝ դաշինք։







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России