Ժոզե Մոուրինյու. Մրցավարը խնդրեց ինձ հեռանալ, և ես գնացի
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի` «Սաութհեմփթոնի» հետ (1:0) կայացած հանդիպումը:
Խաղավերջում մրցավար Կրեյգ Փոուսոնը խնդրել է պորտուգալացի մասնագետին հեռանալ տրիբունաներ:
«Չգիտեմ, թե ինչ պատճառով դա տեղի ունեցավ: Կրեյգը խնդրեց ինձ հեռանալ, և ես գնացի:
Նրան չհարցրեցի նման որոշման պատճառը: Նա կարգադրեց գնալ, և ես հեռացա»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «ESPN FC»-ն: