Ժիրոնայի պաշտպանը պատմել է, թե ինչ է նրանից հարցրել Մեսսին
«Ժիրոնայի» պաշտպան Պաբլո Մաֆեոն կատալոնական «Բարսելոնային» պարտվելուց հետո պատմել է, թե ինչ է նրանից հարցրել մրցակցի հարձակվող Լիոնել Մեսսին:
«Մեսսին ինձ մի քանի հարց տվեց. արդյո՞ք ինձ վարձակալել էր «Մանչեսթեր Սիթին» և քանի տարեկան եմ: Ամեն ինչ լավ էր: Պետք է հսկեի նրան, կողքը լինեի, ոչ թե հետևեի գնդակին:
Դա բարդ է ոչ միայն ֆուտբոլային առումով, այլև հոգեբանական: Գնահատում եմ մարզչի վստահությունը»,- Մաֆեոյի խոսքը մեջբերում է «FourFourTwo»-ն: