Կոսովոյի արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, զրուցակիցները երկուստեք նշել են, որ նմանօրինակ հանդիպումները լավ առիթ են միմյանց մոտեցումներին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:
Բեհջետ Պացոլին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները։