Ոստիկանությունը հայտնաբերել է Երևանում միմյանց հետ վիճած կանանց, որոնցից մեկը դանակով հարվածել էր «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակցի կրծքավանդակին. Shamshyan.com
Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի և Ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի ծառայողները ստացված օպերատիվ տվյաներն իրացնելիս՝ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 24-ամյա Ալվարդ Ոսկանյանին և 27-ամյա Կարինե Մադաթյանին:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Կ. Մադաթյանը, Դիլիջան քաղաքի բնակիչ է, իսկ Ա. Ոսկանյանը՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի:
Վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 22-ին Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքին հարակից այգում վիճաբանություն ունենալու մեջ, իսկ Ա. Ոսկանյանը կասկածվում է նրանց այդ պահին նկատողություն արած, Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Կարեն Սարգսյանին դանակահարելու մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը, սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ «Արամյանց» բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի Լեոյի փողոցի բնակիչ՝ 49-ամյա Կարեն Գրիգորյանն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքին հարակից այգուց։
«Կ. Գրիգորյանը, ով աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության «ԵրևանԳազ» Մալաթիա-Սեբաստիա մասնաճյուղի ծառայության գծով պետի տեղակալ, այգում նկատել էր, որ 2 կանայք վիճաբանում են՝ միմյանց հասցեին տալով հայհոյանքներ»,– գրում է կայքը։