Արքայազն Հարին առաջին անգամ հանդիպել է Մելանյա Թրամփին (լուսանկարներ)
Արքայազն Հարին Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի առաջին անդամն է, որը հանդիպել է Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփին, գրում է The Daily Mail-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ հանդիպումը կայացել է կանադական Տորոնտոյում՝ արքայազն Հարիի նախաձեռնությամբ հաշմանդամ զինվորականների համար անցկացվող Invictus Games մարզական խաղերի բացումից առաջ:
Քառասունյոթամյա տիկին Թրամփն ու 33-ամյա Հարին զրուցել են Sheraton հյուրանոցի սրահում: Վելուծաբանների կարծիքով՝ ի տարբերություն այս մեկի՝ արքայազնի ու ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի հանդիպումը շատ ավելի անկաշկանդ ու ջերմ մթնոլորտում էր անցել:
Հայտնի է, որ խաղերի բացման արարողության ժամանակ Հարին և Մելանյան կողք-կողքի են նստել:
Աղբյուրը հավելում է, որ Տորոնտո կատարած այցը Մելանյա Թրամփի՝ առաջին տիկնոջ պաշտոնում առաջին միայնակ օտարերկրյա այցն էր: