Հայաստանի Սուպերգավաթը՝ այսօր
Հայաստանի 2017 թվականի Սուպերգավաթն այսօր կվիճարկեն գործող չեմպիոն «Ալաշկերտը» և գավաթակիր «Շիրակը»:
Հակոբ Տոնոյանի անունը կրող տիտղոսի համար հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
Խաղը ցուցադրվելու է «Շիրակի» հանրային հեռուստաընկերության եթերով. այն հասանելի կլինի նաև Youtube.com-ում:
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող սուպերգավաթակիրը «Ալաշկերտն» է, որը նախորդ տարի 11 մետրանոց հարվածաշարով հաղթել էր «Բանանցին»։