Բնապահպանները փորձում են փրկել աշխարհում հայտնի միակ լսնամաշկ օրանգուտանին (լուսանկարներ, տեսանյութ)
Լայնամասշտաբ անտառահատումների, կլիմայական փոփոխությունների ու ապօրինի որսորդության պատճառով ամբողջ աշխարհում վայրի բնության գրկում ապրող օրանգուտանների թիվը կտրուկ նվազել է: Այդ կենդանիների շարքում առանձնանում է Ալբան, որը աշխարհում հայտնի միակ լսնամաշկ օրանգուտանն է:
Ինչպես նշում է Oddity Central-ը, 5-ամյա կենդանուն փրկել են Ինդոնեզիայի գյուղերից մեկում, որտեղ այն առանց համապատասխան խնամքի պահվում էր վանդակում: Ակտիվիստների կարծիքով՝ Ալբան փոքր ժամանակ որբացել է ու հայտնվել որսորդների ձեռքում:
Համապատասխան բուժզննում անցկացնելուց հետո մասնագետները պարզել են, որ Ալբայի առողջական վիճակը չի ներում, որպեսզի կենդանին ազատ արձակվի: Ուստի՝ այժմ սկսվել է դրամահավաք աշխարհի միակ լսնամաշկ օրանգուտանի համար պատշաճ կեցավայր կառուցելու համար:
Մասնագետներն ուզում են Բորենեոյի անտառներում ընդարձակ կեցավայր ստեղծել, որտեղ Ալբան կկարողանա վայրի բնության գրկում վայելել ազատությունը, բայց միաժամանակ ապահովագրված կլինի վտանգներից:
Հայտնի է, որ միայն համապատասխան տարածքի գնման համար հարկավոր է 80.000 դոլար: