Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Գերմանահայ համայնքը քաղաքականապես հասուն չէ. ցավոք, այսօր մեկնարկած ընտրություններում քվեարկության միասնական որոշում չունի. Ազատ Օրդուխանյան

0

Չնայած այն բանին, որ Գերմանիայում ներկայումս կա 40 հայկական կազմակերպություն ու միություն` անգամ թեկնածուներ ու կուսակցականներ այսօր Գերմանիայում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կազմում, գերմանահայ շուրջ 100 հազարանոց համայնքը չունի նախապատվելիք կուսակցության օգտին քվեարկելու վերաբերյալ միասնական որոշում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի նախկին նախագահ Ազատ Օրդուխանյանը` ընդգծելով.

«Յուրաքանչյուր կազմակերպություն, միություն, անհատ, ինքն է որոշում՝ ըստ իր հայացքների, ճաշակի ու գաղափարների՝ ում ձայն տալ: Գերմանահայ համայնքում ընդհանուր որոշում չկա, ցավոք»։

Ազատ Օրդուխանյանը նշեց, որ ճիշտ չի համարում այս մոտեցումը. «Ցանկալի կլիներ, եթե համայնքն ընդհանուր հայտարարի գար  և ընդհանուր կուսակցության վրա շեշտադրում աներ»:

Նրա տեղեկացմամբ՝ համայնքը քաղաքական հասունության պակաս ունի, վերը նշվածի պատճառը համայնքի բազմաբղետ, բազմաշերտ ու բազմաբնույթ լինելն է:

Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից, ըստ exit poll-ի արդյունքների, առաջին եռյակում են` Անգելա Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատական միությունը, Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական և աջակողմյան–պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։ Մասնակից կուսակցությունների թվում են  ձախակողմյան և աջակողմյան  ուժեր, ազատ դեմոկրատների ու «կանաչների» կուսակցությունները:

Ընդունված կարծիք կա, որ այս ընտրություններում մեծ դերակատարություն է ունենալու Գերմանիայում բնակվող թուրքական համայնքը, որոնց, հիշեցնենք, Ստամբուլում օգոստոսի 18-ին կայացած աղոթքից հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց չքվեարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա դաշնակից կուսակցության օգտին:

Ըստ Ազատ Օրդուխանյանի, այնուամենայնիվ, գերմանահայ համայնքից շատերը կքվեարկեն  Գերմանիայում բնակվող թուրքերին հակառակ քվեարկության սկզբունքով: Այսինքն՝ հենց Մերկելի ու դաշնակիցների օգտին:

«Մանավանդ, որ Բունդեսթագի՝ Հայոց  Ցեղասպանության որոշումը ահագին գոհացրեց հայերին: Կարելի է քննադատաբար վերաբերել Հռչակագրի որոշ կետերին, բայց, ընդհանուր առմամբ, միևնույն է դա առաջընթաց էր Հայ դատի պաշտպանության համար:  Ասեմ, որ հայերն ավանդաբար ձայն են տալիս քրիստոնյա-դեմոկրատներին, որտեղ հայերն ամենաշատն են ներկայացված: Նաև առավոտյան զանգեր ունեցանք մեկս մյուսի հետ և պարզ է, որ մերոնցից շատ –շատերն էլ  ձայն կտան «կանաչներին»` Մեր  Հայ դատի պաշտպան Օզեմիրի ղեկավարած: Ինչ վերաբերում է ավելի շատ թուրքամետ քաղաքականություն վարող սոցիալ-դեմոկրատներին, ապա այնտեղ հայերը քիչ են և հայերի համար ցանկալի կուսակցություն չեն»,- ավելացրեց գերմանահայը:

Անդրադառնալով Էրդողանի կոչին` Ազատ Օրդուխանյանը նախ նկատեց, որ իրականում Գերմանիայում թուրքական համայնքի թիվն ուռճացված է, հետևաբար, նաև՝ Գերմանիայում թուրքական գործոնի դերն է մի փոքր միֆականացված:

«Կարծում եմ՝ էթնիկ թուրքերն այստեղ 700-800 հազարից չեն անցնում, քանի որ գերմանական վիճակագրական վարչությունը թուրք է համարում Թուրքիայից եկած բոլոր քաղաքացիներին` ոչ միայն էթնիկ ծագում ունեցողներին: Դրանով էլ գերմանական վիճակագրությունը շատ տարբերվում է մեր պատկերացրած վիճակագրությունից»,- ասաց Ազատ Օրդուխանյանը` ընդգծելով, որ Գերմանիայում բնակվում է 400 հազար քուրդ, որոնց ևս վերագրում են թուրք ազգությունը, այն դեպքում, երբ քրդերն իրենց պայքարում են թուրքերի դեմ:

Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի նախկին նախագահը կարծում է`Էրդողանի կոչը ոչ բոլոր թուրքերի վրա է ազդելու:

Հարցին`հայերի քվեարկության ելակետը միայն Ցեղասպանությո՞ւնն է ու դրա նկատմամբ գերմանական քաղաքական ուժերի դիրքորոշումները, թե՞ նրանց հետաքրքրում են այլ աշխարհաքաղաքական հարցեր ևս, օրինակ՝ տվյալ քաղաքական ուժի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցում և այլն, Ազատ Օրդուխանյանը, պատասխանեց. «Արդեն իսկ նշեցի, որ համայնքը բազմաշերտ է. այստեղ հայեր կան Թուրքիայից, Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Վերջիններիս՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, մասամբ նաև Հայաստանից Գերմանիա գաղթած հայերի համար Ձեր ասած գործոնը բավականին որոշիչ է, Թուրքիայից և Իրանից եկածների համար՝ ոչ»:

Հիշեցնենք, որ այսօրվա քվեարկության արդյունքների հիման վրա կձևավորվի նոր կառավարություն և կնշանակվի Գերմանիայի  կանցլեր, սակայն որոշ քաղաքագետների գնահատականներով` ի դեմս  «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կարող է  լրջորեն վտանգվել, այսպես կոչված, «մեծ կոալիցիայի» գոյությունը: Կամ` առնվազն երկրի ներսում քաղաքական ուժերի դասավորությունը, ընդհուպ` ձևավորվելիք հնարավոր կոալիցիաների շատ հաշվարկներ հնարավոր է՝ ուղղակի չարդարանան:

Ըստ փորձագետների՝ այս ընտրությունների «քինդեր սյուրպրիզը» դառնալու թիվ 1 հավակնորդը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը: Աջակողմյան և պոպուլիստական այս քաղաքական ուժը, ինչպես հայտնի է,  պոտենցիալ ընտրողների համակրանքը փորձում է շահել` ավելի շատ հանդես է գալով ոչ այնքան գաղափարական-ծրագրային դիրքորոշումներով, որքան «ընդվզմամբ»: Առաջին հերթին՝ Գերմանիայում գործող քաղաքական «իսթեբլիշմենթին» այլընտրանք ու մարտահրավեր լինելու նկատառումներով:

Սա,  ըստ վերլուծաբանների, Գերմանիայում ներկայումս բավականին պահանջարկված է:

Ազատ Օրդուխանյանը կարծում է, որ գերմանահայերի որևէ շերտ այս կուսակցության օգտին հազիվ թե քվեարկի:

Նրա տվյալներով ու հաշվարկներով՝ Գերմանիայում ներկայումս բնակվում է շուրջ 100 հազար հայ, որոնց 70 տոկոսը քրիստոնյա է, իսկ 20-25 տոկոսը կամ  20-25 հազարն՝ իսլամացված:

 





Губернаторы России
Москва

Собянин: Для московских школьников провели свыше 400 экскурсий на предприятия





Москва

В разрезе добыли аресты // Ликвидатору шахт и подрядчику инкриминируют мошенничество с бюджетными деньгами


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Для московских школьников провели свыше 400 экскурсий на предприятия



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Визбор

Вечер памяти Юрия Визбора прошел в Центральной библиотеке Кедрина в Мытищах




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Юбилейные медали получат почти 6 тысяч бамовцев

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом


WTA

Анна Калинская впервые вошла в топ‑20 рейтинга WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

No Limits: в России появился новый внедорожник Haval H5 за 3,7 млн рублей



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России