Իրավապաշտպանները հայտնել են միջազգային կոալիցիայի հարվածների հետևանքով Սիրիայում զոհված խաղաղ բնակիչների թիվը
Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտնել է, թե քանի խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հետևանքով: Այդ մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
2014 թվականի ի վեր Սիրիայում կոալիցիայի իրականացրած օդային հարվածների հետևանքով զոհվել է 2617 մարդ, նրանց թվում՝ 615 երեխա և 443 կին:
Զոհեր գրանցվել են Ալ-Հասաքայի մարզում, Ռաքքայում, Հալեպում, Իդլիբում և Դեյր էր Զորում: