Լավրովը հայտնել է՝ ինչու ԱՄՆ-ն չի հարվածի ԿԺԴՀ-ին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ն չի հարվածի ԿԺԴՀ-ին, քանի որ վստահ է, որ Փհենյանը միջուկային զենք ունի: Այդ մասին նա հայտարարել է НТВ հեռուստաալիքով «Итоги недели» ծրագրի եթերում. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերով՝ «Իրաքին ամերիկացիները հարվածեցին բացառապես այն պատճառով, որ իրենք հարյուր տոկոսով վստահելի տեղեկություն ունեին, որ այնտեղ չի մնացել զանգվածային ոչնչացման ոչ մի զենք»:
Այդկերպ՝ ինչպես կարծում է Լավրովը, «Կորեայի ուղղությամբ ամերիկացիները հարված չեն իրականացնի, որովհետև նրանք ոչ թե կասկածում են, այլ հստակ գիտեն, որ այնտեղ միջուկային ռումբեր կան» և այդ «վերլուծության հետ համաձայն են գրեթե բոլորը»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռի Յոն Հոն սեպտեմբերի 23-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում (ԳՎ) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» անվանելուց հետո, ԱՄՆ-ի հրթիռակոծումն «անխուսափելի է»: Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը 71-ամյա Թրամփին «Նախագահ Չարիք» ու «հոգեկան շեղված» է անվանել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում ունեցած անդրանիկ ելույթի ժամանակ Թրամփը կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» էր անվանել ու սպառնացել անհրաժեշտության դեպքում «ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան»: