Ֆիլ Ջոնս. Լուկակուին մեկ պահ է պետք գոլի հեղինակ դառնալու համար
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը խոսել է «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակի մասին Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում (1:0):
«Ուրախ ենք երեք միավորի համար, սակայն այնքան էլ գոհ չենք խաղից: Հնարավոր է, որ նախորդ մրցաշրջանում կպարտվեինք կամ ոչ-ոքի կխաղայինք: Սակայն պետք է ավելի լավ խաղանք:
Լուկակուին մեկ հնարավորություն է պետք գնդակը դարպասն ուղարկելու համար: Ուրախ ենք, որ Ռոմելուն մեր թիմում է»,- Ջոնսի խոսքը մեջբերում է «BBC»-ն: