Կալիֆոռնիայի ավիաբազայից արձակվել է ԱՄՆ հետախուզական արբանյակը
Կալիֆոռնիայի Վանդենբերգ ռազմական ավիաբազայից արձակվել է ԱՄՆ Ազգային հետախուզական կենտրոնի համար նախատեսված լրտես-արբանյակը:
Ինչպես տեղեկացնում է phys.org-ը, NROL-42 արբանյակը կրող հրթիռը օդ է բարձրացել շաբաթ՝ տեղի ժամանակով 22:49-ին: Բոլոր համակարգերի աշխատանքն անխափան է ընթացել մեկնարկի հեռարձակման ավարտի պահին՝ թռիչքից երեք րոպե անց:
Եղանակային պայմանները թույլ տվել, որ թռիչքը տեսանելի լինի Կալիֆոռնիայի մեծ մասից:
Ազգային հետախուզական կենտրոնի արբանյակները հետախուզական տեղեկություններ են հավաքում ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության համար, ինչպես նաև մի շարք այլ նպատակներով, ինչպես օրինակ՝ բնական աղետների ազդեցությունը գնահատելիս: