ՌՖՊԼ. Հարոյանը և Մանուչարյանը մասնակցել են «Ուրալի» հաղթանակին (տեսանյութ)
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Տոսնոյին»:
Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Հայաստանի ընտրանու հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին և խաղավերջում ստացել դեղին քարտ:
Այս խաղից հետո «Ուրալը» 16 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ 12-րդ տուրում եկատերինբուրգյան ակումբը կհանդիպի Մոսկվայի «Սպարտակին»: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին: