Սթիվի Ուանդերը ծնկի է իջել «հանուն Ամերիկայի» Նյու Յորքում կայացած համերգի ժամանակ
Սթիվի Ուանդերը ծնկի է իջել Նյու Յորքի Կենտրոնական այգում անցկացվող փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգի ժամանակ՝ ասելով, որ «ծնկի է իջնում հանուն Ամերիկայի»:
Ինչպես հայտնում է CBS News-ը, հանրահայտ ջազ կատարողը մարդկանց խնդրել է «մի կողմ դնել մոլեռանդությունն ու դատապատել սեքսիզմը», այնուհետև որդու՝ Քվեն Մորիսի հետ միասին ծնկի է իջել բեմի վրա:
«Խոնարհում և աղոթքներ մեր մոլորակի, մեր ապագայի, մեր աշխարհի առաջնորդների համար», - ծնկի իջնելիս ասել է ամերիկացի երգիչը:
Ինչպես ընդգծում է աղբյուրը, Ուանդերի այս քայլը հետևել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ «իրենց դրոշը չհարգող» մարզիկները պետք է հեռանան: Հիշեցնենք, որ դրանից առաջ NFL-ի և NBA-ի մարզիկներն ի նշան Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ծնկի էին իջել: