Ուկրաինացի զինվորականներն Apple-ին մեղադրել են «ռուսամետ» գովազդ նկարահանելու համար (տեսանյութ)
Ուկրաինացի զինվորականներն Apple ընկերությունից պահանջել են նոր գովազդային տեսահոլովակը նկարահանել առանց «ռուս կիբորգ» արտահայտության:
Ինչպես հաղորդում է NTV-ն, ուկրաինացի ուժայինները ամերիկյան ընկերությունից պահանջել են ներողություն խնդրել նոր գովազդի համար: Նրանց անհանգստացրել է այն փաստը, որ գովազդում նկարահանված ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Իգնատովն իրենց «ռուս կիբորգ» է անվանել: Իգնատովը զրկվել է մեկ ոտից և պրոթեզ է օգտագործում:
«Ռուս կիբորգ» արտահայտությունը վրդովմունք է առաջացրել ուկրաինացի զինվորականների շրջանում, քանի որ Ուկրաինայում «կիբորգ» են անվանում ուժայիններին, որոնք մասնակցել են 2014-2015 թվականներին Դոնեցկի օդանավակայանում տեղի ունեցած մարտական գործողություններին: Ուկրաինացիններն այս գովազդն ընկալում են որպես «գիտակցաբար կամ ակամա» աջակցություն Ռուսաստանին: