Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Մտահոգիչ է, որ ՄԽ հայտարարությունում Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին չի նշվում. Ս. Սաֆարյան

0

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ «վերաակտիվացնել» բառը քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին տարակուսանքի տեղիք է տալիս, իսկ նախադասությունն էլ, որ «համանախագահներն ակնկալում են, որ նախագահների հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության և կարգավորման չլուծված մնացած առանցքային հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում քաղաքական կամքի ամրապնդմանը»՝ մտահոգում:

Tert.am-ի հետ զրույցում նա բացատրեց, թե ինչու. «Սա ցույց է տալիս, որ ցանկանում են առաջիկա հանդիպումների ժամանակ փորձել անդրադառնալ այդ անլուծելի մնացած մի քանի հարցերին: Սա, անկեղծ ասած, ինձ համար վերին աստիճանի վատ նշան է, որովհետև կստացվի, որ Ադրբեջանը, թերևս, հասնում է իր ուզածին: Եվ այս առումով կարծես թե հայտարարության մեջ բացատրվում է, թե ինչու էր Էդվարդ Նալբանդյանը հանկարծ սկսել կարգավորման դետալներից մեկի մասին խոսել (նկատի ունի տարածքների վերադարձի մասին հայտարարությունը)»: 

Այսինքն՝ ըստ Ստյոպա Սաֆարյանի, կարելի է մտածել հայկական կողմի նահանջի մասին, որը պնդում էր, որ բանակցային սեղանի շուրջ կնստի միմիայն սանկտպետերբուրգյան ու Վիեննայի պայմանավորվածությունների կատարումից հետո։ Մինչդեռ այժմ այս նախապայմանը դուրս է գալիս և առանց այս պայմանավորվածությունների կյանքի կոչման, Ադրբեջանը փաստացի հասնում է «առարկայական բանակցություններ սկսելուն»՝ ոչ առանց Ռուսաստանի կողմից ճնշումների: 

«Ուշադրություն դարձրեք, հայտարարության տեքստում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին նույնիսկ բան չկա գրված: Ասեմ, որ նախորդ բոլոր հայտարարություններում այս մասին միշտ կար, երբ բառացիորեն գրվում էր՝ «որոշումները կատարելը» և այլն, և այլն: Եվ արտգործնախարարների հանդիպման արդյունքում կազմած հայտարարության այսպիսի տեքստը, թերևս, նման մտահոգության տեղիք է տալիս: Հատկապես, երբ ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի նախագահն իրեն ուղղակի խայտառակ ձևի է պահում»,-մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը: 

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից օրեր առաջ կրկին սպառնացել էր վերստին ուժի դիմել, ինչպես մեկ տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: 

«Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016թվականի ապրիլին»,-հայտարարել էր Իլհամ Ալիևը: 

Ըստ Սաֆարյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից Իլհամ Ալիևի պահվածքը շատ ուղղակիորեն հիշեցնում է բանակցությունների գործընթացի նախկին ցիկլերի արատները, որոնք էլ «փայլուն կերպով բերեցին ապրիլյան պատերազմին»: 

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի հայտարարության մեջ նաև ասվում էր. «Խորհրդակցությունների գլխավոր նպատակը հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացը վերաակտիվացնելու ուղիներն ուսումնասիրելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա գագաթնաժողովին նախապատրաստվելը»: 

Ստյոպա Սաֆարյանի համար «վերակատիվացում» բառը մի քիչ տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ ապրիլյան պատերազմից հետո տևական ժամանակ բանակցություններ չեն եղել:  

Այսինքն՝ հարց է, որ թե համանախագահներն ի՞նչ ժամանակաշրջան նկատի ունեն՝ մինչև ապրիլյան պատերա՞զմը, թե դրանից հետո: Քաղաքագետի խոսքով, եթե պարզվի, որ, որ հետո, ապա հաստատ ստացվում է, որ Ադրբեջանը, առանց կատարելու միջազգային երաշխիքների մասին պայմանավորվածությունները, գնում է առարկայական բանակցությունների:  





Губернаторы России
Москва

Собянин: В центре «Профессии будущего» обучают 75 востребованным специальностям





Москва

Снижение иммунитета и обострение болезней: как бороться с бессонницей


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы рассказал про сервисы в центре "Профессии будущего"



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Александр Градский

«КП»: могила композитора Александра Градского оказалась заброшенной




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Более двух тысяч спортсменов поучаствовало в параде на ВДНХ в Москве

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве

Калмыкия приняла участие в глобальном спортивном шествии в Москве


Новак Джокович

Новак Джокович и Хамад Меджедович сыграли в бочче на Ролан Гаррос | Виды спорта



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России