Վալենսիան համառ պայքարում հաղթեց Ռեալ Սոսյեդադին
Իսպանական Պրիմերիայի 6-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվեց «Ռեալ Սոսյեդադին» և հաղթեց 3:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեցին «չղջիկները». գոլով աչքի ընկավ Ռոդրիգոն: 33-րդ րոպեին տանտերերը հավասարեցրին հաշիվը Արից Էլուստոնդոյի գոլի շնորհիվ:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Վալենսիան» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: 55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իգնասիո Վիդալը: 4 րոպե անց «Ռեալ Սոսյեդադը» կրկին հավասարեցրեց հաշիվը: Աչքի ընկավ Միկել Օյարսաբալը:
85-րդ րոպեին «Վալենսիայի» հաղթական գոլը խփեց Սիմոնե Ձաձան:
Այս խաղից հետո «Վալենսիան» 12 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը: «Ռեալ Սոսյեդադը» 9 միավորով 8-րդ տեղում է:
«Ռեալ Սոսյեդադ»-«Վալենսիա»` 2:3
Գոլերը` Էլուստոնդո (33), Օյարսաբալ (59) - Ռոդրիգո (26), Վիդալ (55), Ձաձա (85)