Աբովյանում գտնվող գործարանում պայթյունից 2 հոգի տուժել է, նրանց առողջական վիճակը միջին ծանրության է. Նանա Գնդոյան
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով 2 հոգի տուժել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը։
«Տուժածները երկուսն են, առողջական վիճակը միջին ծանրության է: Տուժածներից մեկը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, մյուսը՝ Երևան քաղաքի «Աստղիկ» բժշկական կենտրոն»,- ասաց նա:
Գնդոյանը տեղեկացրեց, որ այս պահին դեռևս այլ մանրամասներ չկան, տեղում աշխատանքները շարունակվում են, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 25-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: