Երևան օփեն. Առաջատարներ են միանգամից ութ շախմատիստներ
Շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան օփեն» միջազգային մրցաշարի վեցերորդ տուրից հետո ութ շախմատիստներ, այդ թվում՝ Հայաստանի հինգ ներկայացուցիչներ, վաստակել են 5-ական միավոր:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջատարների խմբում Հայաստանի ներկայացուցիչներն են՝ Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը:
Մրցաշարի յոթերորդ տուրը կկայանա այսօր: