Բալիում Ագունգ հրաբխի հնարավոր ժայթքման պատճառով ավելի քան 42.000 մարդ է տարհանվել (լուսանկարներ, տեսանյութ)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ինդոնեզական մասնաճյուղը հայտարարել է Բալի կղզում Ագունգ հրաբխի հնարավոր ժայթքման պատճառով ավելի քան 42.000 մարդու տարհանման մասին։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ մարդասիրական կազմակերպության թվիթերյան էջին հղումով։
«Ագունգ լեռից 9 կմ շառավղի վրա 42.714 մարդ տեղափոխվել է անվտանգ վայր»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բալիում մոտ 35.000 մարդ տարհանվել է Ագունգ հրաբխի մեծ ակտիվության պատճառով։ Տարհանման կենտրոններ է հասցվել 14 տոննա մարդասիրական օգնություն։
Ֆոտոշարքը՝ The Daily Mail-ի.