Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Ընդամենը 1 տարվա աճն իր հետ աշխատատեղեր չի բերում. Վարդան Արամյան

0

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տեղին չի համարում Tert.am-ի դիտարկումը, թե ինչպես է ստացվում, որ ամփոփելով տարվա գործունեությունը՝ հայտարարում են գրեթե բոլոր առումներով դրական միտումներ՝ տնտեսական ակտիվության աճ, 400 մլն դոլարի ներդրումներ, նախատեսվածից բարձր տնտեսական աճի սպասումներ և այլն, բայց կոնկրետ արդյունք չի նկատվում՝ մասնավորապես աշխատեղերի շուկայում:

Արամյանը ճշգրտեց, որ ինքը չի ներկայացնում, որ 16թ.-ը դրական է, որովհետև 2014-2015թթ.-ին արձանագրված ճգնաժամից հետո գտնվել են ճգնաժամի ֆոնի վրա:

«Այսինքն՝ բացական էֆեկտները, որ թափանցել են և՛ միջազգային կապիտալի շուկայից, և՛ Ռուսաստանից, դեռևս պահպանել են»,-ասաց նա:

Իսկ 2017թ.-ի վերելքի ժամանակահատված, ըստ նրա, այո կա: «Բայց մասնագիտական տեսակետից նման պնդում չի կարելի անել, որովհետև ընդամենը 1 տարվա աճն իր հետ աշխատատեղեր չի բերում: Երբ որ տեղի է ունենում տնտեսական ակտիվության աճ, ո՞վ է ստեղծում այդ աճը՝ տնտեսվարող սուբյեկտներ են, որոնք դա ապահովում են ներդրումների ու թողարկման ծավալների աճի միջոցով: Հիմա նրանք եթե ճգնաժամային իրավիճակում պարտադրված են եղել որոշակի կրճատումների գնալ, հիմա ունեն չօգտագործված պոտենցիալ: Միանգամից տեսնել, որ տնտեսական աճն իր հետևից քաշում է աշխատատեղեր, դա չի լինում»,-ասաց նա:

Վարդան Արամյանը շարունակեց օրինակով բացատրել, թե ներդրում կատարած տնտեսվարողը, որպեսզի իր պոտենցիալի պիկին հասնի, պետք է աշխատի 40 հոգի:

«Ակնհայտ է, որ միանգամից 40 հոգի չի բերի, պետք է թողարկի, նոր աշխատանքի ծավալների մեծացմանը զուգընթաց եթե աշխատատեղեր արդեն իսկ կան, աշխատավարձերը բարձրացնի, եթե աշխատեղերի թափուր տեղեր կան, նոր մարդիկ գրավի»,-ասաց նա։

Ավելին՝ նախարարը համաձայնեց, որ առաջին եռամսյակում գրանցվել է գործազրկության աճ:

«Այո, այդպես է, սովորաբար երբ որ լինում է տնտեսական աճ, ընդ որում լինում են կառուցվածքային տեղափոխություններ, լինում է նաև ֆրիկցիոն գործազրկություն: Իսկ դա նշանակում է, որ ժամանակի ընթացում երբ փակվում են ոչ արդյունավետ աշխատեղերը և նորերն են բացվում, աշխատուժի տեղափոխության համար ժամանակ է պահանջվում: Օրինակ բերեմ, եթե մարդը ժամանակին մատուցող էր, հետո՝ գործավար, միանգամից չի կարող աշխատանք գտնել, իրեն ժամանակ է պետք գործավարի հմտություններ ձեռք բերելու համար, իսկ ժամանակային այս խեղումը տնտեսությունում կոչվում է ժամանակավոր գործազրկություն»,-ասաց նա:

Նախարար Արամյանը շարունակեց, թե միգրացիոն հոսքը ևս ազդել է գործազրկության վրա: «25 000 տնտեսապես ակտիվ բնակիչներ նախորդ տարիների ընթացում, երբ լքել են երկիրը, ցուցանիշը հարաբերականորեն աճել է»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ նման վերլուծության համար պետք է պարբերաշրջանը նայել՝ 5-7 տարվա կտրվածքով ինչպես է վարքագիծը եղել:

Իսկ թե սովորական շարքային քաղաքացին ինչպե՞ս է զգում իր վրա այդ դրական միտումները, Արամյանը բացատրեց, թե լավագույնը նկատելի է սպառման պահանջները դիտարկելով:

«Վերջին 2-3 տարիներին սպառումն անընդհատ անկում է ապրել, իսկ 2017թ.-ի առաջին եռամսյակում առաջին տարին է, որ սպառումն աճ է ունեցել, դա նախանշում է դրական միտումների մասին»,-ասաց նա և նշեց, որ ժողովուրդը ավելին չի սպառի, եթե չունենա հնարավորությունները։

«Դրա համար երկու խնդիր կա՝ կամ եկամուտները փաստացի այսօր աճում են կամ էլ ապագայում իր եկամուտների աճի հաշվին է անում»,-ասաց նա:





Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов





Москва

«Этот День России»: в госпитале Бурденко прошёл благотворительный концерт для раненых ребят


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин утвердил проект строительства общественно-делового центра в ЗАО



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Найк Борзов

Братья Грим и Найк Борзов зажгут в Нижегородской области на Дне молодежи




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе

Спортивные достижения Ставрополья представят на выставке «Россия» в Москве


Ролан Гаррос

Российские теннисисты выступят на Олимпиаде в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Мир

Скидки по поводу и без от Mirihi Island Resort



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России