Լրատվամիջոցները հայտնել են աշխարհի ամենագեր կնոջ մահվան մասին
Աշխարհի ամենագեր կինը համարվող եգիպտուհի Էման Ահմեդ Ան Էլ Աթին մահացել է երիկամային անբավարարության ու աղիքային խնդիրների հետևանքով, այս մասին հայտնում է life.ru կայքը:
Կինը մահացել է Արաբական միացյալ էմիրություններում, լուրը հաստատել են արաբական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ եգիպտուհին կշռում էր շուրջ 500 կգ, հնդկական Մումբայ քաղաքում բուժման ժամանակ նա նիհարել է մոտ 330 կգ-ով: Հնդիկ վիրաբույժները փոքրացրել էին նրա ստամոքսը` 85 տոկոսով կրճատելով դրա ծավալը: