Արարատ ֆուտբոլային ակումբն իր տնային հանդիպումներն այսուհետ կանցկացնի Նաիրի մարզադաշտում
Երևանի «Արարատն» իր տնային հանդիպումներն այսուհետ կանցկացնի «Նաիրի» մարզադաշտում:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Արարատը» հատուկ շնորհակալություն է հայտնել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրան Նավոյանին աջակցության համար:
Հիշեցնենք` մինչ այս «Արարատի» տնային մարզադաշտը համարվում էր ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզադաշտը: