Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

ՀՀ-ում քաղաքական դաշտը վատառողջ է.  ՍԴՀԿ XXI համագումարի մասնակիցների հայտարարությունը

0

Սեպտեմբեր 22-ից 24-ը քաղաքամայր Երևանում ընթացել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI հերթական փակ համագումարը, որի ժամանակ հայտարարություն է ընդունվել։

Այս մասին տեղեկացնում են է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության լրատվական ծառայությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Համագումարին մասնակցում էին աշխարհի 15 և Հայաստանից ընտրված շուրջ 100 կուսակցական պատվիրակներ: Համագումարի մեկնարկը տրվեց Եռաբլուրում, որտեղ մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիկներին:

Համագումարի մասնակիցները, քննարկելով Հայաստանում և Սփյուռքում հայ ժողովրդի ու Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները և, որոշելով ՍԴՀԿ-ի առաջիկա 4 տարվա հավաքական ռազմավարությունն ու գործունեության ոլորտը, որոշեցին.

1.      Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն առաջիկայում նույնպես պետք է շարունակի իր կազմակերպչական, քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունները ուղղել դեպի Մայր Հայրենիք:

2.      ՍԴՀԿ XXI համագումարը գտավ, որ Հայաստանի բնակչության ստվար մասը երկրում տիրող սոցիալական անարդարության պատճառով ապրում է տնտեսապես անբավարար վիճակում, ինչը համարվում է արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը, որի կասեցումը ազգային առաջնահերթություն է: Քաղաքական դաշտը վատառողջ է, չեն գործում արդար մրցակցության պայմանները:  Այս հանգամանքի և սոցիալական արդարության բացակայության հետևանքով, չնայած որոշակի առաջընթացի, Հայաստանի Հանրապետությունում դեռ օրենքի լիակատար գերակայությունն ապահովված չէ:

3.      Համագումարը գտավ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակներից թելադրված արտաքին քաղաքականություն: Համագումարը դրական է համարում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը, ինչպես նաև հույս է հայտնում, որ մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը պետք է շարունակի մնալ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը:

4.      Ս.Դ. Հնչակյան Կուսակցությունը Հայաստանում գործում է որպես Անկախ քաղաքական միավոր, այն իրավունք ունի համագործակցելու բոլոր այն քաղաքական կազմակերպությունների հետ, ովքեր ընդունում են Հնչակյան կուսակցության սկզբունքներն ու գաղափարախոսությունը, հատկապես, ժողովրդավարության և սոցիալական արդարության սկզբունքները:

5.      ՍԴՀԿ XXI համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրը հայ ժողովրդի և հատկապես Հնչակյան կուսակցության համար մնում է առանցքային հիմնախնդիր և շեշտում է, որ Կուսակցությունն իր բոլոր հնարավորություններով պետք է ընդդիմանա ադրբեջանական ցանկացած ագրեսիային` լինի այն ռազմական, քաղաքական, քարոզչական, թե տնտեսական:

Համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրն անհնար է լուծել ռազմական ճանապարհով, այլ միայն ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի և իրավահավասար բանակցությունների արդյունքում ձևավորված բանաձևերի հիման վրա:

Համագումարը շեշտեց միջազգային հարթակներում Արցախի հիմնախնդրին ավելի լայն ճանաչում ապահովելու միտված ջանքերը բազմապատկելու անհրաժեշտությունը:

Համագումարը վերահաստատեց Արցախի Հանրապետությունը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտությունը:

Սեպտեմբերի 24-ին ավարտվեց համագումարի աշխատանքները, որի արդյունքում ընտրվեց նոր Կենտրոնական վարչություն հետևյալ կազմով.

1.      Համբիկ Սարաֆյան (ատենապետ, Ամերիայի Միացյալ Նահանգներ)

2.      Վազգեն Համալյան (փոխատենապետ, Սիրիայի Արաբական Հանրապետություն)

3.      Նարեկ Գալստյան (քարտուղար, Հայաստանի Հանրապետություն)

4.      Հակոբ Տիգրանյան (Կիպրոս)

5.      Շավարշ Ակինյան (Կանադա)

6.      Մանո Շխրտմյան (Հայաստանի Հանրապետություն)

7.      Ալեքսան Քեոշքերյան (Լիբանան)

8.      Կիրակոս Թութունջյան (Կանադա)

9.      Ջորջ Հակոբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

10.  Թադևոս Քօրօղլյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

11.  Գևորգ Սաչլյան (Ֆրանսիա)»։

 





Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Иоганн Себастьян Бах

«Бах vs Чайковский» под величественными сводами Петрикирхе.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


ATP

Теннисисты Медведев и Рублев сохранили позиции в рейтинге ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


VIP

«Три богатыря. Ни дня без подвига» уже в кино! «Юмор FM» рекомендует



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России