Բակո Սահակյանը բարերար Ալեք Բաղդասարյանի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու և մեր երկրի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար: