Բակո Սահակյանը նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Մշակույթի, Երիտասարդության հարցերի և զբոսաշրջության, Կրթության, գիտության և Սպորտի, Ֆինանսների, Բնապահպանության և Բնական ռեսուրսների, Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, Գյուղատնտեսության նախարարություններ և այդ գերատեսչությունների աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահը երախտագիտություն է հայտնել վերոհիշյալ կառույցների նախկին ղեկավարներին՝ իրենց գործունեության համար:
Հիշեցնենք, որ Արցախի Կառավարությունում 6 նախարար է փոխվել, 2 նոր նախարարություն ավելացել։