Երևան-Մոսկվա չվերթ է հետաձգվել ավիափոխադրող ՎԻՄ-Ավիա ավիաընկերության պատճառով
Այսօր կեսօրին՝ տեղական ժամանակով 12.10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի թռիչքը, հետաձգվել է՝ պայմանավորված ավիափոխադրող «ՎԻՄ-Ավիա» ընկերության ինչ-որ խնդիրներով:
Այս մասին Tert.am -ին հայտնեց ՀՀ քաղավիացիոն գործակալության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը:
Սակայն ինքնաթիռը շուրջ 8 ժամ ուշացմամբ՝ Երևանի ժամանակով ժամը 17.15-ին վայրէջք է կատարել Երևանում:
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիան», սկսել է արտահերթ ստուգումներ անցկացնել «ՎԻՄ–Ավիա» ավիաընկերությունում: Դրանք ներառում են նաև ստուգումներ ՌԴ դատախազությունն ու քննչական կոմիտեի կողմից: