Հայաստանի Առաջին խմբի առաջնություն. Արցախն ու Լոռին հաղթանակներ տարան, այլ արդյունքներ
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրի այսօրվա խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները:
«Արցախը» հյուրընկալվեց «Փյունիկ-2»-ին և հաղթեց նվազագույն հաշվով: Խաղի միակ գոլը 39-րդ րոպեին 11 մետրանոցից դիպուկ հարվածով խփեց «Արցախի» ավագ Գոռ Մկրտումյանը:
«Լոռին» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակ-2»-ի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Փարեմուզյանը:
«Բանանց-2»-ը նվազագույն հաշվով պարտվեց «Գանձասար-Կապան-2»-ին: Միակ գոլը հեղինակեց Աբդուլա Բաբան:
«Ալաշկերտ-2»-ը հյուրընկալվեց «Արարատ-2»-ին և հաղթեց 4:3 հաշվով:
7-րդ տուրի «Էրեբունի»-«Ավան Ակադեմիա» հանդիպումը հետաձգվել է: Այն կկայանա հոկտեմբերի 3-ին: