NBA. Կարմելո Էնտոնին՝ Օկլահոմայի բասկետբոլիստ
«Նյու Յորք Նիքսը» հաստատել է Կարմելո Էնտոնիի փոխանակումն «Օկլահոմա Սիթի»,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Նյու Յորքը» ստացել է Էնես Կանտերին և Դագ Մակդերմոտին, ինչպես նաև 2018 թվականի երկրորդ ռաունդի դրաֆտ-պիկը:
Կարմելո Էնտոնին նյույորքցիների կազմում էր հանդես գալիս 2011 թվականից:
Նախորդ մրցաշրջանում ամերիկացին մասնակցել է 74 հանդիպման, միջինը վաստակել 22.4 միավոր, տիրել 5.9 անդրադարձի, կատարել 2.9 փոխանցում: