Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Եվրոպայում տրանս-ճարպերի բացահայտվելու դեպքում անգամ քրեական գործ  է հարուցվում, իսկ մեզ մոտ պետական վերահսկողություն չկա. Բաբկեն Պիպոյան

0

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ պետության քաղաքականությունից դուրս է մնացել արտադրող ընկերությունների կողմից բուսայուղերի, տրանս-ճարպաթթուների օգտագործման վերաբերյալ վերահսկողություն իրականացնելը:

Նա նկատեց, որ նույնիսկ պաղպաղակի շուկայում «Հետք»-ի կատարած ուսումնասիրությունը, որով բացահայտվեց բուսայուղի օգտագործման կեղծումները, պատշաճ արձագանք չստացավ լիազոր մարմնի կողմից:

Նա նշեց, որ վերահսկողությունը քաղաքացիական կազմակերպությունը  չի կարող անել, քանի որ նախ փորձաքննության արժեքն է թանկ, բացի այդ էլ նմուշների քանակն է շատ: «Ամեն դեպքում անհրաժեշտ է իրականացնել տեսչական բարեփոխումներ` տեսչական վերահսկողության մոդելը վերանայելու նպատակով, որպեսզի բժիշկները տան գնահատական և առողջական ռիսկերը չափեն»,-ասաց նա և նշեց, որ բոլոր ոլորտներում կա խնդիրներ:

«Եվրոպական երկրներում տրանս-ճարպերի բացահայտվելու դեպքում չի բացառվում նույնիսկ քրեական գործ  հարուցվի, այսինքն` այնտեղ կարևորվում է  պետական վերահսկողությունը, իսկ մեզ մոտ չի կարևորվում այն, ինչը իսկապես կարևոր է: Այստեղ բացը երկու կողմում է: Առաջի պատասխանատուն արտադրողն է, երկրորդը` վերահսկողություն իրականացնողը: Երրորդ օղակը չկա, քանի որ քաղաքացին տրանս-ճարպաթթուների մասին անգամ, եթե տեղեկություն ունի, միևնույնն է, չի կարող իմանալ` մթերքում առկա է, թե ոչ : Եթե մենք բուսական յուղի առկայություն գտնում ենք այն մթերքներում, որտեղ ընդհանրապես չպետք է լինի, ապա պատկերացրեք` ինչպիսի վիճակ կլինի այն մթերքներում, որտեղ որոշ չափով թույլատրվում է»,-ասաց նա:

Բաբկեն Պիպոյանն ասաց, որ տեսչական բարեփոխումների արդյունքում վերահսկողությունը պետք է տրվի նեղ մասնագիտական խմբին, ինչի արդյունքում շահերի բախումն էլ չի լինի:

Պարենային իրավունքի փորձագետ, Սննդամթերքի անվտանգության դոկտորանտ Դավիթ Պիպոյանը նախ բացատրեց, թե ինչ են իրենից ներկայացնում տրանս- ճարպաթթուները և նշեց, որ, երբ ուզում ենք բուսայուղին կենդանական ճարպի ֆիզիկական վիճակ տալ` կարագ և այլն, դա վերամշակվում է, որը կոչվում է հիդրոգենացում, և մենք փաստացի գործ ենք  ունենում  հիդրոգենացված բուսական ճարպի հետ: «Փաստացի օրգանիզմին խաբում ենք տալով ճարպաթթու, որը բուսական ծագմամբ է, այդ ճարպաթթուները պարունակում են մի շարք ռիսկեր»,-ասաց նա:

Նա թվարկեց այդ ռիսկերը և նշեց, որ առաջին հերթին տրանս-ճարպաթթուները առաջացնում են խոլեստերինի շատ բարձր մակարդակ,  ինչը նպաստում է սիրտանոթային հիվանդությունների առաջացմանը, քանի որ ճարպաթթուները լինում են լավորակ և վատորակ և տրանս ճարպաթթուները նպաստում է լավորակի քանակի նվազեցմանը և վատորակ քանակի ավելացման:

«Եթե դուք գործ ունեք բուսական տրանս-ճարպաթթվի հետ ինքը շատ ավելի բացասական է ազդում վատորակ խոլեստերինի առաջացմանը, քան կենդանական ծագման ճարպերը»,-ասաց նա:

Երկրորդ վտանգը նա համարեց տարատեսակ ուռուցքների վրա թողած անդրադարձը և, մասնավորապես նշեց, որ  ճարպաթթուները երկու անգամ ավելացնում են կրծքագեղձի ուռուցքի ռիսկը: Նա հայտնեց, որ տրանս-ճարպաթթուները հղիների համար շատ վտանգավոր են,  դրա արդյունքում բարձրանում շաքարային դիաբետի առաջացման ռիսկը: Բացի այդ նա հայտնեց, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ տրանս- ճարպաթթուների հետևանքով 13-14 տարեկան երեխաների մոտ ալերգիաների ռիսկն է մեծանում:

Ինչ վերաբերում է օրենսդրական կարգավորումներին, Դավիթ Պիպոյանն ասաց,«Այնպես չէ որ օրենք չկա, մեր երկրում խնդիրները գալիս են ոչ թե իրավական ակտերի անկատարությունից, այլ քաղաքական կամքի բացակայությունից: Եթե մենք տրանս-ճարպաթթուների հետազոտություն կատարենք, օրենսդրությունը խստացնենք, ապա բոլոր կեղծարարները ջրի երես դուրս կգան` կաթ-կաթնամթերքի, պաղպաղակների կեղծողները»,-ասաց նա:

Փորձագետը գտնում է, որ Հայաստանում սննդամթերքի անվտանգության մակարդակը, և պետական վերահսկողությունը չի իրականացվում ի շահ սպառողներին և այն հայտարարությունները, որոնք անում են կառավարության կարկառուն ներկայացուցիչների կողմից,ըստ նրա, ընդամենը պոպուլիստական են: «Մեր երկրում 7 տարի է`  խոսվում է այդ ամենի մասին, իսկ 7 տարում սարեր կարելի է շրջել սննդամթերքի անվտանգության ոլորտում: 7 տարվա ընթացքում ոչ միայն սարեր չշրջեցինք, այլ նույն խնդիրների մասին խոսում ենք, սակայն  նույն տաշտակի առաջ ենք կանգնում»,-ասաց նա և նշեց, որ շատ փոքրիկ խնդիրներ են միայն լուծվում:

 

 

 





Губернаторы России
Москва

Собянин объявил о начале испытаний беспилотного трамвая в городских условиях и запуске виртуальной карты «Тройка»





Москва

Театр «Модерн» представит спектакль к 130-летию Олдоса Хаксли


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Лоза

Певец Лоза заявил, что Джикия является настоящим капитаном




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о спорте и ежедневных здоровых привычках

В ОЭЗ «Технополис Москва» выпущена серия автомобилей для участия в чемпионате кольцевых гонок

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге назвала главные стимулы россиян для систематических занятий физкультурой и спортом


Новак Джокович

Новаку Джоковичу исполнилось 37 лет в Швейцарии | Виды спорта



Новости Крыма на Sevpoisk.ru


Настроение

Принцеса на горошине.



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России