«Գերմանիայի այլընտրանքի» նախկին ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է նոր կուսակցություն ստեղծել
«Գերմանիայի այլընտրանք» աջակողմյան կուսակցության նախկին ղեկավար Ֆրաուկե Պետրին հայտարարել է, որ մտադիր է ստեղծել նոր խմբակցություն, ըստ Kölner Stadt-Anzeiger-ի հրապարակման:
Նրա կարծիքով՝ ներկա կուսակցություններն իրենցից «սև անցքեր» են ներկայացնում՝ միջոցների բաշխմամ, ինչպես նաև աշխատակազմի առումով:
Պետրին ասել է, որ նրան կօգնի Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայից իր նախկին համակուսակից Մարկուս Պրետզելը, ով նույնպես հայտարարել է, որ հրաժարվում է «Գերմանիայի այլընտրանքից»:
Պրետզելը հայտարարել է, որ նոր կուսակցությունը կարող է լինել Քրիստոնեական Սոցիալական միության նախատիպը, որը գործում է միայն Բավարիայում, բայց կանոնավոր տեղ է զբաղեցնում գերմանական խորհրդարանում: