Կատալոնիայի ոստիկանությունը բնակչությանը նախազգուշացրել է հավանական անկարգությունների վերաբերյալ
Կատալոնիայի ոստիկանությունը բնակչությանը նախազգուշացրել է հավանական անկարգությունների վերաբերյալ՝ Իսպանիայի իշխանությունների՝ ընտրատեղամասերը փակելու որոշման հետ կապված:
Մադրիդն այդպիսով ցանկանում է խոչընդոտել անկախության հանրաքվեի անցկացումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, գրում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:
Երկրի Գլխավոր դատախազը հրամայել է ընտրությունների օրը ոստիկաններ կանգնեցնել, որպեսզի նրանք խանգարեն մարդկանց քվեարկել:
Կատալոնիայի ներքին գործերի նախարար Խոակիմ Ֆորնը դատախազի հրամանը խոշոր սխալ է կոչել: