Ամերիկայի հայտնաբերման վերաբերյալ Կոլումբոսի նամակն աճուրդում վաճառվել է 751,500 դոլարով
Ամերիկայի հայտնաբերման վերաբերյալ Քրիստափոր Կոլումբոսի հայտնի նամակի եզակի պատճենը (1451-1506) ԱՄՆ-ում աճուրդի ընթացքում 751,500 դոլարով վաճառվել է, ինչը ռեկորդային գին է նմանօրինակ իրերի համար, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
1493-1497 թվականների ընթացքում Կոլումբոսի նամակը տասնյակ անգամ տպագրվել է Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Հոլանդիայում: Առաջին հրատարակությունը 1493-ին տպագրվել է Բարսելոնայում:
Իսկ ահա աճուրդում վաճառված պատճենը Շվեյցարիայի Բազել քաղաքում տպագրված նկարազարդ հրատարակությունն է, որի վրա նշված է՝ 1494 թվականի ապրիլի 21: