Աշխարհի խոշորագույն ֆոտոկայքերից մեկն արգելել է կանանց՝ Photoshop-ով մշակված լուսանկարների հրապարակումը
Հոկտեմբերի 1-ից սկսած աշխարհի խոշորագույն ֆոտոկայքերից մեկը՝ Getty Images-ը, կարգելի ցանկացած լուսանկարի հրապարակում, որում Photoshop ծառայության միջոցով փոփոխվել է մոդելի կառուցվածքը:
Ինչպես նշում է Business Insider-ը, խոշոր ֆոտոպրովայդերն իրեն լուսանկարներ մատակարարողներին հայտնել է, որ այլևս չի ընդունի Photoshop-ի միջոցով նիհարեցված կամ այլ փոփոխությունների ենթարկված մոդելների լուսանկարներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր կանոնը սահմանվել է Ֆրանսիայում ընդունված նոր օրենքի շրջանակում: Դրա նպատակն է մոդելներին պաշտպանել անորեքսիայից:
Ֆրանսիայի սոցիալական և առողջապահական հարցերով նախարար Մարիսոլ Տուրանի կարծիքով՝ սխալ է երիտասարդներին Photoshop-ով մշակված լուսանկարներ ցուցադրելը, քանի որ դրանք իրականությանը չեն համապատասխանում ու մարդկանց մոտ ցածր ինքնագնահատականի, բարդույթների ու դեպրեսիայի առիթ են դառնում: